Հայոց պատմության դասավանդում
Ինչո՞ւ են աշակերտները սկսում ատել պատմությունը
Մարտական եղբայրության Ակումբի քննարկումներից
Ուրբաթ օրը, մայիսի 12-ին տեղի ունեցավ Մարտական եղբայրության Ակումբի հերթական քննարկումը. Հերթական թեման էր` Հայոց պատմության դասավանդումը դպրոցներում: Թեման ներկայացրեց պատմության երիտասարդ ուսուցչուհի, Մարտական եղբայրության անդամ Վարդուհի Գալստյանը, որից հետո ծավալվեց քննարկում` Միաբանության անդամների և հյուրերի մասնակցությամբ: